Արտաքին 5 տարի առաջ - 15:25 17-05-2021

Մերձավոր Արևելքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը ԱՄՆ-ն երրորդ անգամ արգելափակել Է

Միացյալ Նահանգները շաբաթվա մեջ երրորդ անգամ արգելափակել Է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից մայիսի 16-ին ընդունված հայտարարությունը, որն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջև անհապաղ հրադադար հաստատելու կոչ Է անում: Այդ մասին հաղորդել Է The Times of Israel թերթը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության դիվանագետներին:

Հայտարարության նախագիծը պատրաստվել Է Նորվեգիայի, Թունիսի և Չինաստանի կողմից: Նրանում քննադատության են ենթարկվում հակամարտության երկու կողմերը: Հրատարակությունը գրում Է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստերի փակումը, որոնցում քննարկվել Է հայտարարությունը, անցկացվել են անցած շաբաթ՝ մայիսի 10-ին և12-ին, Խորհրդի 14 և 15 անդամներ պաշտպանել են այն: Հայտարարության ընդունումը պահանջում Է միաձայն հավանություն, սակայն, մի քանի դիվանագետների խոսքով, դրա դեմ հանդես Է եկել ԱՄՆ-ն, որը հայտարարել Է, թե իրեն ավելի շատ ժամանակ Է հարկավոր իր սեփական դիվանագիտական ջանքերն իրականացնելու համար, նշում Է թերթը: Մայիսի 16-ին կայացած բաց նիստում ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները հակամարտության կողմերին կոչ են արել՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և քաղաքական լուծում գտնել:

«ԱՄՆ-ն բոլոր կողմերին հորդորում Է՝ ապահովել խաղաղ բնակիչների պաշտպանությունը և հարգել միջազգային հումանիտար իրավունքը»,- հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: «ԱՄՆ-ն կոչ Է անում ՀԱՄԱՍ-ին և Գազայի հատվածում պաղեստինյան մյուս խմբավորումներին՝ դադարեցրել հրթիռների արձակումները և մյուս սադրանքները: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ խուսափել այն գործողություններից, որոնք վնաս են հասցնում խաղաղ ապագային»,-հավելել Է նա: ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին նույնպես քննադատել Է շարունակվող բռնությունը տարածաշրջանում և հակամարտության կողմերին կոչ Է արել՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Ռուսասկան կողմը նիստում նույնպես դատապարտել Է բռնությունը խաղաղ բնակիչների նկատմամբ և հակամարտության կողմերին կոչ Է արել՝ սահմանել հրադադարի ռեժիմ: Իսրայելն արդեն շուրջ մեկ շաբաթ Գազայի հատվածին հարվածներ Է հասցնում ի պատասխան այնտեղից իրականացվող հրթիռների արձակումներին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը