Արտաքին 5 ամիս առաջ - 18:24 09-03-2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին

Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան 5 ռազմավարական, ինչպես նաև Թել Ավիվի և Հայֆայի շրջանում գտնվող իսրայելական ռազմաբազաներին։

Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հերոսները, արձակելով «Քադր», «Խորեմշահր» և «Հեյբար-Շեքան» հրթիռներ, հզոր հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ–ի հինգ ռազմավարական բազաներին, հատկապես ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի շրջանին, ինչպես նաև Թել Ավիվի ու Հայֆայի շրջանում սիոնիստական ռեժիմի ռազմակայաններին»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին