Սպորտ 7 ամիս առաջ - 13:08 08-03-2026

Պաշտոնական. Դրոգբայի որդին կարիերան կշարունակի հայկական ակումբում

Կոտդիվուարցի լեգենդար հարձակվող Դիդիե Դրոգբայի որդին՝ Իզակ Դրոգբան, ժամանել է Հայաստան։ 25-ամյա ֆուտբոլիստը համալրել է հայկական «Հայք» ֆուտբոլային ակումբի շարքերը։

Ակումբի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կոտդիվուարցի հարձակվողը նոր թիմում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։

Իզակ Դրոգբան իր ֆուտբոլային քայլերը սկսել է լոնդոնյան «Չելսիի» ակադեմիայում։ Անգլիական ակումբից հետո նա տեղափոխվել է ֆրանսիական «Գենգամ»։ Հարձակվողի նախորդ ակումբը եղել է բելգիական «Լա Լուվիերը»։

Հիշեցնենք, որ Իզակի հայրը՝ Դիդիե Դրոգբան, Լոնդոնի «Չելսիի» և Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուներից է, որն Անգլիայում անցկացրած տարիներին դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր և Պրեմիեր լիգայի քառակի չեմպիոն։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ