Ավելին Ներքին 4 ամիս առաջ - 23:30 07-03-2026

Ինչպիսին է իդեալական կինը, որ դերասանուհուն է սիրահարված․ Սամվել Մալոյանն անկեղծացել է

Մարտի 8-ին ընդառաջ NEWS.am STYLE-ը բլից-զրույց է ունեցել «Ազգային երգիչ 2» նախագծի հաղթող, երգիչ, դերասան և հաղորդավար Սամվել Մալոյանի հետ․

-Քո ճանաչած կանանցից ո՞վ է ամենախորը ազդեցությունն ունեցել քեզ վրա և ինչո՞ւ։

-Կարծում եմ՝ ինչպես յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցչի կյանքում, այնպես էլ իմ կյանքում, ամենամեծ, խորքային ու հիմնարար ազդեցությունը թողնում է մայրը։

-Կա՞ արդյոք աղջկա մի տեսակ, որը կտրականապես անհամապատասխան է քեզ։

-Անկիրթ։ Երևի թե միակ պատճառը անհամապատասխան լինելու համար այն է, որ աղջիկը լինի անկիրթ։


-Ի՞նչ ես կարծում՝ տղամարդը և կինը կարո՞ղ են պարզապես ընկերներ լինել։

-Այո, բայց միայն խելացի ու կրթված լինելու պարագայում՝ երկուսի դեպքում: Հակառակ դեպքում կողմերից մեկը, ուզած-չուզած, մտնում է ուրիշ դաշտ։

-Մանկության տարիներին (կամ գուցե մինչև հիմա) եղե՞լ է հայտնի կին, աղջիկ, որին սիրահարված ես եղել:

-Առաջին անգամ «Адвокат дьявола» ֆիլմը նայելուց սկսած՝ մինչ այսօր սիրահարված եմ Շառլիզ Թերոնին։

-Հավատո՞ւմ ես «իդեալական կնոջ» տեսակին, թե՞ դա առասպել է։

-Կա մի հստակ ճշմարտություն. իմ իդեալական կնոջ կերպարը երբեք չի կարող լինել ուրիշ մարդու իդեալական կնոջ կերպարը և հակառակը։ Իսկ ինձ համար իդեալական կերպարը կարող է չունենալ իդեալական կետեր, և հենց դա լինի իդեալական։

-Ի՞նչ ես կարծում՝ տղամարդիկ կանանց մեջ ի՞նչն են թերագնահատում։

-Համարձակությունը։

-Շիկահերնե՞ր, թե՞ սևահերներ:

-Շիկահերներ:

-Քո կյանքում երբևէ եղե՞լ է անհասանելի աղջիկ:

-Առհասարակ, իմ խորին համոզմամբ, աղջիկը պետք է միշտ լինի մի փոքր անհասանելի։ Այո։

-Համաձա՞յն ես, որ կանայք ավելի հեշտ են ստանում իրենց ուզածը, քան տղամարդիկ։

-Այո, կանայք ավելի նպատակասլաց են։

-Ի՞նչ կմաղթես հայ կանանց Մարտի 8-ի առթիվ:

Որ միշտ լինեն գնահատված, սիրված ու պաշտպանված։ Թող նրանց աչքերում երբեք չմարի լույսը, իսկ սրտերում՝ հավատն ու ուժը։ Շնորհավոր Մարտի 8։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում