Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 05-03-2026

Երկրապահն իր տեղում չէ. ոչ ոք Սպարապետ չի դառնա. հարցում

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա Հայաստանի նորագույն պատմության կարևոր գործիչներից էր և «Երկրապահ» կամավորականների միության հիմնադիրը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և քաղաքացիներին հարցրել․ «Վազգեն Սարգսյանի հիմնած Երկրապահն այսօր իր տեղո՞ւմ է»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

«Չեմ իմանում, ես չգիտեմ։ Կարծում եմ՝ ինչ-որ մեկը կլինի, որ իր գործը կշարունակի»,- ասաց մի անցորդ։

Կային քննադատական գնահատականներ․ «Էսօր ոչ մի բան իրա տեղում չէ։ Ասում ենք հայրենասիրություն, բայց դա ուղղակի ասում են։ք Եթե դրա իմաստը հասկանանք, շատ բան իր տեղում կլինի»։

Մեկ այլ տղամարդ կտրուկ կարծիք հայտնեց․ «Ո՛չ, իրա տեղում չէ։ Գոյություն չունի։ Պարզապես գոյություն չունի։ Անունը կա, բովանդակությունը չկա»։

«Չէ, ոչ մեկ Սպարապետ չի դառնա»,- ընդգծեց մի կին։

Կային նաև քաղաքացիներ, որոնք նշեցին, որ կառույցի գործունեության մասին տեղեկացված չեն․ «Վազգեն Սարգսյանի մասին գիտեմ, բայց Երկրապահի մասին՝ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում