Էրդողանը Ալիևի հետ զրույցում դատապարտել է ԱԹՍ-ների հարձակումը Նախիջևանի վրա
Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումները։
Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը։
Հիշեցնենք, որ իրանական անօդաչուների հարվածի հետևանքով վնասվել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալը և վիրավորվել երկու քաղաքացիական անձ։