Արտաքին 3 տարի առաջ - 14:15 13-07-2023

Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով անխափան երթևեկության կարևորությունը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Բլինքենը ընդգծել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ճկունության կարևորությունը։

«Քարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և տեղեկացրել նրան հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ԱՄՆ-ի շարունակական աջակցության ու քննարկումներում ստեղծարար մոտեցման, ճկունության և փոխզիջման անհրաժեշտության մասին»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Միլլերը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով կոմերցիոն, հումանիտար և մասնավոր մեքենաների անխափան անցման կարևորությունը։ Նրա խոսքով՝ Բլինքենը նաև շեշտել է, որ երկու կողմերի համար կարևոր է պահպանել դրական դինամիկան երկարաժամկետ և արժանապատիվ խաղաղությանն ուղղված բանակցություններում։

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարին լրագրողները նաև հարցրել են, թե կոնկրետ ինչ ի նկատի ունի ամերիկյան կողմը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղությունը հասանելի է», «համաձայնությունը հասանելի է»։ Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերում։ «Նույնիսկ վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են չլուծված մնացող հարցերի թիվը»,- ասել է նա։

Մեթյու Միլլերը հավելել է, որ լուծվելիք ավելի քիչ հարցերի դեպքում համաձայնությունը հասանելի է, սակայն դա ենթադրում է, որ երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն փոխզիջման։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ