Սպորտ 8 ամիս առաջ - 19:54 05-03-2026

Կրասնոդարի ֆուտբոլիստները ԲԿՄԱ-ից կրած պարտությունից հետո կոտրել են հանդերձարանի դուռը

Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ կայացած խաղից հետո «Կրասնոդարի» ճամբարում կրքերը չեն հանդարտվել։ Պարտությունից զայրացած ֆուտբոլիստները կոտրել են «ՎԵԲ Արենա» մարզադաշտի հյուրերի հանդերձարանի դուռը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին կայացած Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում հարավային թիմը 1-3 հաշվով զիջել էր «բանակայիններին»։

Հանդիպումն աչքի էր ընկել մեծ լարվածությամբ և վիճելի դրվագներով, ինչն էլ դարձել էր հյուրերի նման պահվածքի գլխավոր պատճառը։ Ավելի վաղ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խիստ քննադատել էր մրցավարական անձնակազմի աշխատանքը։

Հայ ֆուտբոլիստը հանդիպման գլխավոր մրցավարի որոշումները, մասնավորապես՝ թիմակից Ջովանի Գոնսալեսի կարմիր քարտը, որակել էր որպես «սարսափելի»՝ ընդգծելով, որ նման մրցավարությունն արդեն հոգնեցրել է իրեն։

Այս դիմակայության հաղթողը, սակայն, դեռ վերջնականապես որոշված չէ։ Թիմերի միջև կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին՝ Կրասնոդարում, որտեղ էլ կվճռվի եզրափակիչի ուղեգրի ճակատագիրը։

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ