Արտաքին 7 ամիս առաջ - 22:24 05-03-2026

Հունաստանի ՊՆ ղեկավարը Կիպրոսում տեղակայված թուրքական զինծառայողներին օկուպանտ է անվանել

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հեռուստատեսային ծրագրերից մեկում, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, հայտնել է․ «Այս իրավիճակը կարող է համապատասխան հիմք ստեղծել Կիպրոսից թուրքական զորքերը դուրս բերելու համար»։

Նշենք, որ օրեր առաջ Իրանը հրթիռային հարձակում էր իրականացրել Կիպրոսի Հանրապետությունում գտնվող բրիտանական ռազմաբազաների վրա։ Այս իրադարձություններից հետո Հունաստանը երկու F-16 կործանիչ և երկու ֆրեգատ էր ուղարկել Կիպրոս կղզի։ Այս հարձակումների համատեքստում Աթենքի իշխանությունները լիակատար աջակցություն են հայտնել Կիպրոսի Հանրապետությանը՝ ընդգծելով, որ կբավարարվեն օգնության ցանկացած դիմում։

Հունաստանի ՊՆ ղեկավարը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում տեղակայված թուրքական զինված ուժերի զինծառայողներին օկուպանտ է անվանել։

«Թուրքիան Հյուսիսային Կիպրոսում ունի լուրջ ռազմական ներկայություն, և այնտեղ այժմ տեղակայված է ավելի քան 40 հազար զինծառայող։ Գուցե տարածաշրջանում տեղի ունեցող այս վերջին զարգացումները կարևոր հնարավորություն ստեղծեն՝ այդ ռազմական ուժերը կղզուց դուրս բերելու համար»։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին