Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:09 23-09-2025

Աննախադեպը դա էլ արեց. Արցախում ծառայություն անցած սեփական որդուն դարձրեց օկուպանտ, տեռորիստ

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Աննախադեպը դա էլ արեց: Իր էսօրվա հայտարարությունների համաձայն Արցախում ծառայություն անցած իր սեփական որդուն դարձրեց օկուպանտ, զավթիչ, տեռորիստ, ով ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս փաստացի մասնակցել է ռազմական գործողությունների Ադրբեջանի դեմ և ի տարբերություն 2020 թ-ի արտադրության Փաշինյանի, 2025 թ-ի արտադրության Փաշինյանը առերևույթ փաստում է, որ դրա իրավունքը չունենալով իր որդին փաստացի ռազմական հանցագործություն է կատարել:

Հասկանում ա՞, որ ոչ թե բառ առ բառ, այլ տառ առ տառ ա կրկնում արդեն Ալիևյան պրոպագանդայի թեզերը նույնիսկ չխորանալով դրանց մեջ:

Տառացիորեն նույն բանի մեջ է մեղադրում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներին Ալիևը, ինչի մեջ էսօր Փաշինյանը առերևույթ մեղադրեց հազարավոր հայորդիների այդ թվում սեփական որդուն:Էսօր, որ տուն գնաս ասա տղայիդ, թե ինքը ով է, իսկ մյուս տղերքից հեռու:

P.S. Լեգիտիմը

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին