Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:00 04-03-2026

Վրաստանում Փաշինյանի թմբուկ նվագելը շատ վատ տպավորություն է թողնում. հարցում

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Վրաստանում հարվածային գործիքներ նվագելիս և գրել. «Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի Հանրապետությունում:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը վրացիների համար թմբուկ է նվագում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ նորմալ չի վերաբերում դրան, որոշներն էլ ասացին, որ դա Նիկոլ Փաշինյանի խնդիրն է։

«Մեծ հաճույք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա իրեն դուր չի գալիս։ «Դուր չի գալիս բացարձակ, ներվերս չի բավավարում էլ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հարևաններ են, նորմալ է։ «Հարևաններ են, ուրախացնում են իրար»,- ասաց նա։

«Շատ վատ տպավորություն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո