Ներքին 5 ամիս առաջ - 13:50 29-01-2026

Ես կապիկություն չեմ անելու. Քոչարյանը՝ Փաշինյանի թմբուկ նվագելու մասին

Ես կապիկություն չեմ անելու: Հասկանում եմ, որ սոցցանցային աշխարհում մեկ-մեկ պետք է ոչ ստանդարտ լուծումների գնալ, բայց կա մարդու տեսակ՝ որ եթե մտնում է ինչ-որ պրոցեսի մեջ, չի կարող շատ տարբերվել իր տեսակից ու իր տեսակի մեջ պետք է լավագույնը իրեն դրսևորի: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանի թմբուկ նվագելու և ոչ ստանդարտ լուծումների մասին հարցին:

«Հիմա մարդ կա, որ ինչ կապիկություն ասես կարող է անել: Ֆինլանդիայում՝ ժամանակին մի սիրուն աղջիկ էր վարչապետ դարձել, «տժժում էր», հետո պարզվեց, որ մի քիչ էլ քիթն էր քաշում, հրաժարական տվեց:

Հիմա ինչի մասին է խոսքը։ Դու պետական գործիչ ես։ Այո, պետք է հումորի զգացում ունենաս ու կարողանաս քեզ դրսևորել ամեն կերպ։ Բայց երբ սկսում ես կապիկություններ անել՝ հակառակ ազդեցությունը պետք է ունենա:

Նիկոլ Փաշինյանը փորձում է իր վարկանիշը վերանորոգելու տարբեր հնարքների գնալ, իր վարկանիշը ամենից ցածրն է 18-35 տարեկանների շրջանում, ենթադրում եմ, որ «ուդառնիկություն» անելով փորձում է որոշակի ազդեցություն ունենալ վերջիններիս շրջանում»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը