Ներքին 7 ամիս առաջ - 19:08 04-03-2026

Նոր սահմանափակում՝ ԶԼՄ-ների համար. ՔՊ-ական պատգամավորը առաջարկ է ներկայացրել 

ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը նոր սահմանափակում է առաջարկում լրատվամիջոցների համար։ Այդ մասին նա ասաց այսօր Աժ-ում՝ արձագանքելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։

Սուրեն Պապիկյանը հերքեց Թաթոյանի ասածը՝ դա «սուտ» անվանելով։

«Քանի որ այս հիբրիդային հարձակումներն ու խաղաղության դեմ ուղղված տարբեր նյուանսները շատանալու են նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք, որ երբ լիազորված մարմինը հայտարարում է՝ նման բան տեղի չի ունեցել, պատասխանատվության ենթարկենք այն լրատվամիջոցներին, որոնք շարունակում են այդ լուրերը տարածել»,- առաջարկել է Լիլիթ Մինասյանը։

Սուրեն Պապիկյանը համաձայնել է նրա առաջարկին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը