Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 8 ամիս առաջ - 19:00 03-03-2026

ՔՊ-ում պարապ մարդիկ են․ բանուգործ չունեն, քարոզարշավ են անում․ հարցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսել է, իրենց խոսքով, ներքին քարոզարշավ անել։ Նրանք այցելում են տարբեր մարզեր, հանդիպում բնակիչների հետ, ճանապարհին ընդմիջում անում՝ ուտելով կարկանդակ և եգիպտացորեն։ Եվ ինչպես շատերն են պնդում, Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակիցները ժամանակից շուտ սկսել են քարոզարշավ իրականացնել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ եք համարում, որ ՔՊ-ն արդեն քարոզարշավ է սկսել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ ասացին, որ դա իրենց չի հետաքրքրում։

«Դա մեկա պիտի անեն, թող անեն էլի»,- պատասխանեց քաղաքացիների մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ՔՊ-ի հետ կապված ոչինչ նորմալ չի համարում։ «Ես ՔՊ-ի ոչ մի բանը նորմալ չեմ համարում, թյուրիմացություն են էդ մարդիկ։ Ափսոս, որ էս ժողովուրդը դրանց ձեռքն ա ընգել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ՔՊ-ն ոչինչ չունի անելու։ «Պարապ մարդիկ են, բանուգործ չունեն, ինչ-որ հույսեր ունեն։ Քարոզարշավ անեն-չանեն մեկա ընտրվելու են»,- ասաց նա։

«Ոչ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում