Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:41 03-03-2026

Վերջում գումարը չկարողացա հանել, մինչ օրս զանգում են․ խարդախությունից տուժած քաղաքացի

Դասընթացների գրանցվելուց հետո ասել էին՝ պրակտիկորեն ավելի հեշտ կսովորեք, եթե միաժամանակ նաև ներդրումներ անեք։ Հետո ցույց էր տալիս, որ իմ հարթակում հավաքվել է լիքը գումար, ասում էին՝ դուք արդեն կարող եք հանել էդ գումարները, ու էդ գումարները դուրս չէին գալիս, քանի որ ամեն ծառայության համար իրենք գումարներ էին պահանջում։ Բանկերի քաղվածքները, այսինքն՝ պետք է բացեինք, ինչո՞վ եք ուզում փոխանցվի գումարը՝ դոլարով, ռուբլիով, դրամով։ Ասացին՝ չի լինի, քանի որ պետք է, մի խոսքով, հաշիվներ բացեի, որ իրենք կարողանային փոխանցել․․․ Վերջում եղավ, որ տրանզիտը չի թույլատրում, ձեր բանկը չի թույլատրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասա խարդախությունից տուժած քաղաքացիներից մեկը։

Նրա խոսքով 2024 թվականին է հարուցվել գործը, սակայն մինչ օրս տեղաշարժ չկա, քննիչը ևս կապ չի հաստատում իրենց հետ։

«Քիչ-քիչ գումարներով էինք անում, ու հետո, ամեն անգամ, ինչ-որ իրենք հնարում էին, որ ավելի լավ կլինի, ավելի շատ ներդրում անեմ, որ ավելի շատ ստանամ, ու դրա վրա մենք խաբնվեցինք, ավելի շատ ներդրում արեցինք»,- նշեց նա ու հավելեց․ «Մինչև այսօր էլ զանգահարում են ինձ, ներկայանում են, որպես գլխավոր տնօրեն, ասում՝ գործը հասել է մեզ, ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ չի գումարը հասել»։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում