Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 13:00 03-03-2026

ՔՊ քարոզարշավը կտրեց հակաեկեղեցական արշավը

Մի քանի ամիս շարունակ Նիկոլ Փաշինյանը խոնարհ հավատացյալի պես ամեն կիրակի մեծ շքախմբով այցելում էր եկեղեցի, մասնակցում պատարագի։ Մարտի 1-ին նա եկեղեցի չգնաց։

Փոխարենը՝ նույն շքախմբով մասնակցեց ներկուսակցական քարոզարշավի։

Ի՞նչ է նշանակում սա, նա այլևս պատարագի չի գնալո՞ւ կիրակի օրերին։ Գուցե օրակարգից դո՞ւրս է եկել Գարեգին Բ-ին գահընկեց անելու և եկեղեցու բարենորոգման ծրագիրը։

Ենթադրելի է, որ Փաշինյանն առաջիկայում, մինչև հունիսի 7-ը եկեղեցի գնալու ժամանակ չի ունենա, ամեն րոպեն ծառայեցնելու է իր քարոզարշավին, այցելելու է մարզեր, գյուղեր, քաղաքներ, հանդիպումներ, հավաքներ, շոուներ, վարչաբենդի համերգներ է կազմակերպելու, քանի որ վերընտրվելն ամենակարևոր հարցն է նրա օրակարգում։ Իսկ եկեղեցում հնարավոր չէ քարոզչություն իրականացնել, նույնիսկ բարձր խոսել չի կարելի։ Պետք է լուռ կանգնել ու լսել պատարագիչ քահանայի խոսքը։ Այս առումով՝ եկեղեցում անցկացրած 1-2 ժամը կորսված ժամանակ է։

Այստեղ, իհարկե, կարող է առաջանալ կասկած, որ Փաշինյանի համար պատարագի մասնակցելը կենսական նշանակություն չուներ։ Ավելի կարևոր բան կա՝ վերընտրվելը։ Այս կասկածի լույսի ներքո ենթադրելի է, որ Գարեգին Բ-ի, հոգևորականների դեմ հարձակումները, վեհարանի դեմ գրոհները, ինչպես նաև ամեն կիրակի պատարագի մասնակցելը կապ չունեն եկեղեցու, հոգևորի, հավատի, բարենորոգման հարցերի հետ, այլ միտված են Փաշինյանին քննադատող հոգևորականներին ճնշելու, լռեցնելու, Գարեգին Բ-ին ընտրական գործընթացներից հեռու պահելու, պասիվացնելու խնդիրներին։

Այսինքն՝ եկեղեցու դեմ արշավի հիմքում ՔՊ-ի վերընտրվելու խնդիրն էր։

Մյուս կողմից՝ լավատեսական կասկած է առաջանում, որ եկեղեցու դեմ արշավն ավարտվել է, Փաշինյանը հրաժարվել է Գարեգին Բ-ին գահընկեց անելու մտադրությունից։ Իսկ ՔՊ-ականները դարձի են եկել ու չեն գործելու եկեղեցու ու հոգևորականների դեմ, զբաղվելու են միայն իրենց ընտրարշավով։ Եթե այսպես է, ապա ենթադրելի է, որ առաջիկայում ազատ կարձակվեն նաև Բագրատ Սրբազանը և մյուս հոգևորականները, կդադարեն եկեղեցու դեմ գրոհները, կկասեցվեն հոգևորականների հետապնդումները, իսկ եկեղեցու բարեներոգման խնդիրն ամբողջությամբ կթողնեն եկեղեցու ղեկավարությանը։

Այսպիսով՝ ենթադրելի է, որ նախընտրական շրջանում, առնվազն՝ մինչև հունիսի 7-ը, Փաշինյանը հրաժարվելու է հակաեկեղեցական արշավից, որ ավելի չընկնի ՔՊ-ի վարկանիշն, ու պարտվելու հավանականությունը չմեծանա։ Սա ողջամիտ որոշում է, քանի որ այս արշավի հետևանքով ՔՊ-ն վարկանիշ է կորցրել, հավատացյալ ժողովրդի մի մասը երես է թեքել Փաշինյանից։ Օրինակ՝ Տավուշի մարզում նրա վարկանիշն ընկել է Բագրատ Սրբազանին կալանավորելուց հետո։

Պատկերավոր ասած՝ ներկուսակցական քարոզարշավը կտրեց հակաեկեղեցական արշավը։ ՔՊ-ականները, հատկապես աթեիստները, ստիպված չեն լինի ամեն կիրակի մասնակցելու պատարագի։ Իսկ եթե ազատ արձակվեն նաև Բագրատ Սրբազանն ու մյուս հոգևորականներն, ապա ՔՊ-ն նույնիսկ վերընտրվելու շանս կունենա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը

Ձեզ գուցե հետաքրքրի