Ներքին Ավելին 4 ամիս առաջ - 17:31 02-03-2026

DJ Vakcina-ն անկեղծացել է ամուսնու հետ ճակատագրական ծանոթության մասին. «Հայտնվեց կյանքիս ամենակրիտիկական պահին»

Հայտնի DJ Vakcina-ն (Արփինե Շահնուբարյան) Ինստագրամի իր էջում ամուսնու՝ Հովհաննեսի հետ նոր լուսանկարներ է հրապարակել և հետևորդների հետ կիսվել իրենց սիրո պատմության հուզիչ ու անհավանական մանրամասներով։ Արփինեն խոստովանել է, որ ամուսինն իր կյանքում հայտնվել է հենց այն ժամանակ, երբ ինքը գտնվում էր ֆիզիկական և հոգեբանական ծայրահեղ ծանր վիճակում։

«Հովհաննեսը հայտնվեց իմ կյանքի ամենակրիտիկական պահին, երբ ֆիզիկական և հոգեբանական հյուծվածությունս հասել էր առավելագույնին։ Մեր հանդիպման նախորեին «մազով» մահից էի փրկվել, իսկ հաջորդ օրը պետք է շտապ վիրահատվեի»,— գրել է նա։

Ըստ դիջեյի՝ նրանց հանդիպումը տեղի է ունեցել հենց հիվանդանոցում՝ միանգամայն պատահական հանգամանքներում։

Արփինեի խոսքով՝ իրենց սիրո պատմությունը շատերի համար թվում է հեքիաթային և նույնիսկ անիրական, սակայն հենց այդ դժվարին պահին սկսված հարաբերություններն իր համար դարձել են կյանքի նոր ու լուսավոր փուլի սկիզբ։

Հիշեցնենք, որ զույգն արդեն տևական ժամանակ է, ինչ միասին է և հաճախ է հանդես գալիս համատեղ ջերմ հրապարակումներով։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է