Ներքին 7 ամիս առաջ - 12:33 23-02-2026

Վերջին 8 տարում ՀՀ պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով․ Մեսրոպ Առաքելյան

Վերջին 8 տարում ՀՀ պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով:

Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Էկոնոմիկայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում՝ նշելով, որ «Հայաստանի եկամուտների մեջ մեր պարտքի ծավալը նվազել է»։

Այո, պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազել է, սակայն շատ ավելի կարևոր է պարտքի սպասարկման և բյուջեի եկամուտների հարաբերակցությունը, այսինքն՝ մեր եկամուտներից քանի տոկոսն ենք հատկացնում պետական պարտքի սպասարկմանը։

Եվ այսպես, 2017թ․ պետական պարտքի տոկոսավճարներին հատկացվել է բյուջեի 8,1%-ը, իսկ ահա 2025թ․ պետական պարտքի սպասարկման համար ստիպված ենք եղել հատկացնել բյուջեի եկամուտների 10,6%-ը։

Այսպիսով, մեր ծախսերի 2,5%-ը լրացուցիչ հատկացնում ենք պետական պարտքի սպասարկմանը՝ սահմանափակելով այլ ծախսեր կատարելու հնարավորությունը։ Օրինակ, նշված 2,5%-ը կազմում է առողջապահության ամբողջ ծախսերի կեսը, կամ այդ գումարով կարելի է նվազագույն թոշակը դարձնել մոտ 60 000 դրամ։

Պատկերավոր ասած, ընտանիքը հիմա իր եկամուտներից ավելի շատ մասնաբաժին է հատկացնում վարկերի մարմանը, քան՝ կենսապահովման ծախսերին։

Իսկ այս ամենի պատճառը պարզ է՝ վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի