Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:00 18-02-2026

Փոսալցնողները թերանում են, բայց վերահսկող չկա․ Ավինյանը խուսափում է պատասխանատվությունից

Թեպետ Երևանում տեղացած ձյունն ի վերջո հալեց, սակայն այնուամենայնիվ երևանցիների խնդիրները դրանից չպակասեցին։ Մայրաքաղաքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել քանդված փողոցների ու փոսերի, որոնք առաջացնում են ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների զայրույթը։

Ուշագրավ է, որ Տիգրան Ավինյանը, խոսելով ճանապարհներին գոյացած փոսերի, դրա մեղավորների, փոսալցման աշխատանքների մասին, իր դժգոհությունների շարքում ոչ մի անգամ չի հիշատակում այն ընկերությունների անունները, որոնք պատասխանատու են ասֆալտի որակի համար։

Մամուլից միայն տեղեկանում ենք, որ 2025 թվականին Երևանի փոսային նորոգման աշխատանքները իրականացրել է «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը՝ 2 մլն 836 հազար դոլար արժողությամբ պայմանագրով։

Նախկինում ընկերության գործունեության հետ կապված հրապարակվել են տեղեկություններ խախտումների և քրեական գործի մասին, ինչպես նաև 2019-ին «Կոմպաս» ՀԿ-ն արձանագրել էր անվտանգային խնդիրներ դրա շինաշխատանքներում։

Սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս է քաղաքապետարանը վերահսկում կատարված աշխատանքների որակը։

Եթե մայրաքաղաքի փողոցներում կրկին փոսեր են գոյանում, արդյոք դրանք կապ ունե՞ն այս ընկերության աշխատանքի հետ, թե ոչ։ Կա՞ հստակ մեխանիզմ պատասխանատվության ենթարկելու համար։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանից Oragir.News-ը հետաքրքրվեց, թե ո՞ր ընկերություններն են իրականացնում մայրաքաղաքի գլխավոր փողոցների փոսալցումը, կամ ինչու քաղաքապետը ոչ մի անգամ չի նշում նրանց անունները։ Սուքիասյանը կարծում է խնդիրը նաև վերահսկողության մեջ է։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը պետք է բավարար միջոցներ հատկացնի տեխհսկողություն իրականացնելու համար, իսկ տեղհսկողը պետք է գնա և ստուգի՝ քաղաքապետարանի պատվիրակված նորոգումը իրականացվո՞ւմ է պատշաճ որակով, թե՞ ոչ։

«Անհրաժեշտ է նաև տեղհսկողներին ջրի երես հանել, քանի որ նրանք իրենց տեղում չեն։ Եթե վերահսկողին տրամադրվում են չնչին միջոցներ, նա չի կարող արդյունավետ վերահսկում իրականացնել»,- նշում է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Քաղաքապետարանի և «ԱԱԲ պրոեկտ»-ի միջև կնքված պայմանագրով սահմանված է, որ պարտավորությունների չկատարման կամ խախտումների դեպքում քաղաքապետարանը կարող է առանց դատական գործընթացի բանկից պահանջել 287 մլն 330․400 դրամ և պայմանագրի ապահովման երաշխիքով նախատեսված ևս խոշոր փոխհատուցում։

Մանուկ Սուքիասյանը հավելում է՝ քաղաքապետարանը փորձում է խուսափել պատասխանատվությունից՝ ասելով, թե ինքը միայն պատվիրատուն է, ոչ թե կատարողը, չնայած կազմակերպչական և վերահսկողական գործառույթը հենց քաղաքապետարանինն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Oragir.News

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»