Ներքին 5 ամիս առաջ - 13:28 18-02-2026

Հայաստանն ասում է՝ հնարավոր է բացել սահմանը, վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը. Սարգիս Խանդանյան

Հայաստանն ասում է՝ հնարավոր է բացել սահմանը, վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը: Այս մասին Restart քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կողմից նախաձեռնած՝ «ԹՐԻՓՓ նախագծի ընձեռած հնարավորությունների մասին» ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Անդրադառնալով Հայաստանում այլ երկրների ռազմական ներկայությանը՝ Խանդանյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված չէ այլ երկրների ռազմական ուժեր տեղակայել ՀՀ տարածքում. «Ընդհակառակը, Հայաստանը՝ հատկապես սահմանների երկայնքով, իր ամբողջ անվտանգային պաշտպանական ռազմավարության զարգացման տեսլականը սեփական ուժերի վրա է հիմնել»:

Հարցին, թե արդյո՞ք մինչև խորհրդարանի ընտրություններ հնարավոր է ստորագրել խաղաղության պայմանագիրը, Խանդանյանը պատասխանեց. «Մի ամսից կլինի մեկ տարի, ինչ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, դրված է սեղանին և նախաստորագրված է, ուստի մենք ցանկանում ենք դա անել որքան հնարավոր է շուտ՝ ինչու ոչ, ընտրություններից առաջ: Հայաստանը պատրաստակամ է ու իր համաձայնությունը տվել է այդ տեքստին, մնացածը Ադրբեջանից է կախված, սա այն հարցերից մեկն է, որտեղ Հայաստանը 100%-ով պատրաստակամ է»:

Տնտեսագետ Հայկ Ասպանյանն, անդրադառնալով երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակին, հիշեցրեց, որ այն պատկանում է Հայաստանին, Ռուսաստանը կոնցեսիոն կառավարիչն է։

«Իրականում այս նախագիծը տնտեսական առումով կարող է շատ հետաքրքիր լինել նաև Ռուսաստանի համար, տարբեր տարիներին քննարկվել է Ադրբեջանի հիմնական հատվածի և Իրանի կապող երկաթուղու կառուցման հարցը, որն այդպես էլ տեղի չի ունեցել, իսկ սա հնարավորություն է կազմակերպելու: Իմ խորին համոզմամբ, եթե մենք ուզում ենք տնտեսական շոշափելի արդյունքներ ունենալ, ամենատրամաբանականը ամերիկյան կողմի ներգրավումն է»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին