Ներքին Միտք 5 ամիս առաջ - 20:45 16-02-2026

Խաղաղության իմիտացիա է. ադրբեջանագետը` քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպման մասին

Տավուշի մարզից ցամաքային սահմանով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մուտքը Հայաստան և նրանց մասնակցությամբ կազմակերպված հերթական հանդիպումը ոչ թե իրական երկխոսության, այլ «խաղաղության իմիտացիայի» գործընթացի մաս է։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Տաթևի Հայրապետյանը։ Փորձագետը շեշտեց, որ Ադրբեջանում իրական քաղհասարակություն գոյություն չունի։

Նշենք, որ Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։

«Ուշագրավ է նաև պատվիրակության կազմը․ նախորդ հանդիպումների համեմատ այս անգամ ներգրավված են եղել մարդիկ, որոնց անունները հանրային դաշտում գրեթե հայտնի չեն։ Եթե անցնեք ցանկով, կտեսնեք ենթադրյալ քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնց անունը, օրինակ, առաջին անգամ է հայտնվում համացանցում առհասարակ, կամ այս կազմակերպությունները, որպես էդպիսին, որ իբրև իրենք ներկայացնում են, գոյություն չունեն կամ ստեղծվել են մեկ ժամ առաջ, ինչը ցույց է տալիս այս գործընթացի ֆարսային լինելը»,- ընդգծեց Հայրապետյանը։

Նրա համոզմամբ՝ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե խաղաղության նախաձեռնություններին ընդդիմացողները խաղաղության դեմ են։ Սակայն Հայրապետյանը հիշեցրեց, որ հայ հանրությունն «իր էությամբ, բնույթով շատ խաղաղասեր է և պատրաստ է նույնիսկ ներել և առաջ գնալ», բայց դա չի նշանակում, որ պետք է անտեսել Ադրբեջանի պետական քաղաքականության հստակ ագրեսիվ բաղադրիչները։

«Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, մասնավորապես՝ «France 24»-ին տված հարցազրույցը, խաղաղության խոսույթի հետ անհամատեղելի են։ Խաղաղության ձգտող պետությունը երբեք չէր զարգացնի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող զավթողական կոնցեպտը, երբեք դա չէր մտցնի հանրակրթական դասագրքեր, երբեք սերունդ չէր դաստիարակի այդ մտայնությամբ։

Ալիևն ասում է՝ մենք այդ մարդկանց կոչում ենք արևմտյան ադրբեջանցիներ, այսինքն՝ ինքը չի ասում, որ Խորհրդային Հայաստանում ապրել են ադրբեջանցիները, այլ խոսում է «արևմտյան ադրբեջանցիների» մասին, ավելին` փոխում է Հայաստանի անվան գործածությունը՝ օգտագործելով «ներկայիս Հայաստան» ձևակերպումը»,– նշեց Հայրապետյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի