Արտաքին 3 տարի առաջ - 13:30 05-04-2023

Լաչինի միջանցքի շրջափակման պնդումները «նպատակ ունեն ստվերել» Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների գործողությունները. Բայրամովը կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավար Պետր Զիկսի հետ։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԵԽ-ի միջև ընթացիկ համագործակցության օրակարգի հարցերը, այդ թվում՝ տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և ԵԽ-ի միջև համագործակցության լայն օրակարգի առկայությանը՝ ուշադրություն դարձնելով ընդունված հարաբերությունների զարգացման գործում Գործողությունների ծրագրերի կարևորությանը։ Կողմերն ընդգծել են, որ ազգային օրենսդրությունը միջազգային օրենսդրությանը համապատասխանեցնելու և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ իրականացված բազմաթիվ բարեփոխումները Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա համագործակցության արդյունքն են։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մյուս կողմին տեղեկություններ է հաղորդել հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Արացխի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող ծրագրերի, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման գործընթացի, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Բաքվի կողմից ձեռնարկված քայլերի վերաբերյալ։

Բայրամովը պնդել է, թե, իբր «հայկական կողմը, խուսափելով իր պարտավորություններից, հրաժարվում է իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից դուրս բերել, ինչպես նաև Լաչինի ճանապարհն օգտագործում է Ադրբեջանի բնական ռեսուրսների տեղափոխման և ականային սպառնալիքը շարունակելու նպատակով, ինչը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը»։ Նրա խոսքով՝ մարդասիրական ճգնաժամի և շրջափակման մասին պնդումները «նպատակ ունեն միջազգային հանրության շրջանում ստվերել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործողությունները, որոնք բողոքում են Լաչինի ճանապարհի շուրջ Հայաստանի նման անօրինական գործողությունների դեմ, ինչպես նաև չեն արտացոլում ճշմարտությունը»։

Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի և ԵԽ-ի միջև համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է՝ փոխըմբռնման և վստահության հիման վրա։ Պետր Զիքսն ընդգծել է փոխայցելությունների և շփումների կարևորությունը հարաբերությունների զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը