Արտաքին 8 ամիս առաջ - 19:10 16-02-2026

Իրանում երկու ամենագնացների բախման հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

Չորս մարդ Է զոհվել, ևս 21-ը վիրավորվել են Իրանի հարավ-արևելքում՝ Սիստան և Բելուջիստան նահանգում երկու ամենագնացների բախման հետևանքով:

Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Զահեդան քաղաքի բժշկական համալսարանի շտապ օգնության տեխնիկական հագեցվածության և մինչհիվանդանոցային վիրահատությունների պատասխանատու Հասան Շահբախշը:

«Չորս մարդ Է զոհվել, ևս 21–ը տուժել են Սարավան-Կալպուրագան մայրուղու վրա Աֆղանստանի քաղաքացիներին տեղափոխող երկու ամենագնացների բախման հետևանքով»,- Շահբախշի խոսքը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:

Պաշտոնյայի խոսքով՝ Toyota մակնիշի երկու ամենագնացների մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 8:50-ին: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ