Ավելին 8 ամիս առաջ - 20:25 12-02-2026

Մարգարիտա Սիմոնյանին «Կրասնոդարի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին «Կրասնոդար քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կոչումն ու «Ծառայությունների համար» հուշամեդալը հանձնել է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը Կրասնոդարի ազատագրման 83-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

«Իմ կյանքում մրցանակներ շատ են եղել, բայց ես դրանք ստանալիս երբեք այնպիսի արբեցուցիչ զգացմունքներ չեմ ունեցել, ինչպիսին այս մրցանակը և այս վկայականը ստանալիս` նոստալգիայով ներծծված ուրախություն... Քաղաքային դուման և Կրասնոդարի քաղաքապետարանը որոշել են, որ ես իմ հայրենի քաղաքի պատվավոր քաղաքացին եմ, ու ես այսպիսի ուրախություն` մաքուր, լուսավոր, նոստալգիկ, երբեք չեմ զգացել», - ասել է Սիմոնյանը պարգևատրման արարողության ժամանակ:

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ծնվել և սովորել է Կրասնոդարում, լրագրողական կարիերան սկսել է որպես «Կրասնոդար» հեռուստառադիոընկերության թղթակից:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ