Արտաքին 7 ամիս առաջ - 21:43 12-02-2026

Թուրքիայի Օրդու նահանգում հայտնաբերված անօդաչուն հավանաբար ռուսական է

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օրդու նահանգի Ունյե շրջանի ափին հայտնաբերված անօդաչու թռչող սարքը, նախնական գնահատմամբ, պատկանում է Ռուսաստանին։

Փետրվարի 10-ին սարքը հայտնաբերվելուց հետո դեպքի վայր է ուղարկվել հատուկ ստորաբաժանում։ Պայթուցիկ չի հայտնաբերվել, իսկ սարքը փոխանցվել է ոստիկանությանը՝ փորձաքննության համար։

Նախարարությունը նաև անդրադարձել է մամուլում տարածված ռազմական նավերի վաճառքի վերաբերյալ հրապարակումներին։ Նշվել է, որ Կատարում թուրքական և կատարական ընկերությունների միջև ստորագրված փաստաթուղթը փոխըմբռնման հուշագիր է և չի հանդիսանում վերջնական պայմանագիր։

Պաշտոնական աղբյուրը ընդգծել է, որ թուրքական նավաշինարաններում միաժամանակ կառուցվում է 39 նավ, իսկ բոլոր ծրագրերը իրականացվում են պետական մարմինների համակարգմամբ։ Նախարարությունը կոչ է արել չվստահել չստուգված տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական հայտարարություններին։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ