Ներքին 8 ամիս առաջ - 15:56 11-02-2026

Լիլի Էլբակյանի հուզիչ շնորհավորանքը հայրիկին

Ռեժիսոր Արմեն Էլբակյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Օրվա առթիվ նրան ջերմորեն շնորհավորել է դուստրը՝ դերասանուհի և ռեժիսոր Լիլի Էլբակյանը: Նա ինստագրամյան իր էջում հոր հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել և հանդես եկել հուզիչ գրառմամբ.

«Աղջկա համար ամենակարևորը լավ հայր ունենալն է, թոռների համար՝ լավ պապիկ ու ընկեր: Իսկ երբ ծնողդ ազգային արժեք է, դա արդեն մեծ պատասխանատվություն է...

Մաղթում եմ քեզ, որ սիրված ու գնահատված լինես հենց կենդանությանդ օրոք: Դու պետք ես մեզ, ժողովրդին ու թատրոնին: Քո ապրածն ու ստեղծածը կարևոր է ոչ միայն մեզ, այլև հանդիսատեսի, սերունդների ու ապագայի համար... Ապրի՛ր, ապրեցրո՛ւ, կրթի՛ր, արարի՛ր և եղիր երջանիկ քո բոլոր օրերում։ Իսկ մենք սիրում ենք քեզ... Ամեն օր քեզնից սովորում ենք մերձավորին սիրելու և այս աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու պատվիրանը: Դու իմն ես ու բոլորինը... Դու կարևոր ես, պա՛պ»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ