Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:17 09-02-2026

Տերյանի ստեղծագործությունը շարունակում է միավորել և ոգեշնչել մեզ. ՋԱՀ-ի տնօրեն

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանի հիշատակին և նրա մշակութային ժառանգության արժևորմանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են հիմնադրամի գործունեությունն ու իրականացված ծրագրերը։

Ելույթով հանդես է եկել հիմնադրամի գործադիր տնօրեն Էմիլյա Լալազարյանը՝ ընդգծելով, որ կազմակերպությունը շուրջ 12 տարի նպաստում է Ջավախքի զարգացմանը՝ ոչ միայն խոսքով, այլև գործնական ծրագրերով։

«Հավաքվել ենք հարգանքով հիշելու, խոնարհվելու հիշատակի առջև և ևս մեկ անգամ արժևորելու նրա թողած հարուստ մշակութային ժառանգությունը։ Հիմնադրամն արդեն 12 տարի գործունեությամբ նպաստում է Ջավախքի զարգացմանը։ Այս տարիների ընթացքում իրականացրել ենք ավելի քան 300 ծրագիր և 500-ից ավելի միջոցառում, որոնց առանցքում մշտապես եղել են կրթությունը, մշակույթը և մշակութային ժառանգության պահպանումը»,– ասել է Լալազարյանը։

Նա առանձնահատուկ կարևորել է Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման ծրագիրը՝ այն անվանելով հիմնադրամի խոշորագույն և խորհրդանշական նախաձեռնություններից մեկը։

«Այս ուղղությամբ իրականացված ծրագրերի շարքում առանձնահատուկ նշանակություն ունի Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը, որը կյանքի է կոչվել մի քանի փուլով՝ 2021–2025 թվականներին։ Նախագիծը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մշակութային արժեքների պահպանումը պահանջում է հետևողական և պատասխանատու աշխատանք։ Վերականգնված տուն-թանգարանն այսօր ոչ միայն պատմական վայր է, այլև կենդանի մշակութային կենտրոն»,– նշել է նա։

Գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել ծրագրի բոլոր աջակիցներին ու մասնակիցներին, ինչպես նաև միջոցառման բանախոսներին և արվեստագետներին։

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր բարերարներին, գործընկերներին, մասնագետներին և բոլոր աջակիցներին, ովքեր տարիներ շարունակ եղել են մեր կողքին։ Շնորհակալություն նաև այսօրվա բանախոսներին՝ Սուսաննա Հովհաննիսյանին, Առուշան Հակոբյանին, Դավիթ Գասպարյանին, Գևորգ Էմին-Տերյանին, ինչպես նաև երաժիշտ Վահագն Ռաշին»,– ասել է Լալազարյանը։

Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու։

«Վստահ ենք, որ նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, և Վահան Տերյանի ծննդյան օրը կշարունակի միավորել բոլոր նրանց, ովքեր գնահատում են մշակույթը և մշակութային ժառանգությունը։ Թող Տերյանի ստեղծագործությունը շարունակի ոգեշնչել և միավորել մեզ»,– եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները