Սպորտ 8 ամիս առաջ - 13:08 08-02-2026

Ռոնալդուն վերջնագիր է ներկայացրել․ պահանջը չկատարելու դեպքում նա կհեռանա

«Ալ-Նասրի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն լրջորեն դիտարկում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին ակումբից հեռանալու տարբերակը։

Պորտուգալացի ֆուտբոլիստը վերջնագիր է ներկայացրել ղեկավարությանը՝ պահանջելով փոփոխություններ, հակառակ դեպքում նա կհեռանա Սաուդյան Արաբիայից առաջիկա ամռանը։

Հղում անելով սաուդյան ԶԼՄ-ներին՝ The Touchline-ը հայտնում է, որ 41-ամյա հարձակվողը վստահ է՝ Սաուդյան Արաբիայի պետական ​​ներդրումային հիմնադրամը (PIF) միտումնավոր տապալել է «Ալ-Նասրի» տրանսֆերային գործարքները։ Ռոնալդուի համոզմամբ՝ դա արվել է «Ալ-Նասրին» չեմպիոնական մրցավազքից դուրս թողնելու և մրցակից «Ալ-Հիլալի» հաղթանակն ապահովելու նպատակով։ Ֆուտբոլիստը վրդովված է «Ալ-Հիլալի» նկատմամբ ցուցաբերվող բացահայտ հովանավորչությունից։

​​Լարված իրավիճակն արդեն ազդել է թիմի ելույթների վրա։ Ի նշան բողոքի՝ Ռոնալդուն բաց է թողել «Ալ-Նասրի» վերջին երկու հանդիպումները։

Ըստ առկա տեղեկությունների՝ ֆուտբոլիստը դեռևս մտադիր չէ վերադառնալ խաղադաշտ, քանի դեռ իր մտահոգությունները պատշաճ արձագանք չեն ստացել։

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ