Արտաքին 4 տարի առաջ - 18:24 17-11-2021

Լուկաշենկոն ԵՄ-ին վերջնագիր է ներկայացրել ներգաղթյալների հարցով

Գերմանիայի կանցլերի ժամանակավոր պաշտոնակատար Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զրույցի ընթացքում խոսվել է բելառուսա-լեհական սահմանին գտնվող ներգաղթյալների մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Զրույցն ընթացել է Եվրամիության և տարածաշրջանի գործընկերների հետ համակարգված։

Գերմանիայի կառավարությունն անհրաժեշտ է համարել Լուկաշենկոյի հետ բանակցությունները՝ Բելառուսի և ԵՄ-ի սահմանին գտնվող ներգաղթյալներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Մերկելի հետ զրույցում Լուկաշենկոն վերջնագիր է ներկայացրել և համաձայնել դադարեցնել ներգաղթյալների հոսքը, եթե ԵՄ-ն կատարի իր պայմանները. չեղարկեն պատժամիջոցները և նրան ճանաչեն որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Էվա-Մարիա Լիյմետսը, հաղորդում է Delfi-ն։

«Նա ցանկանում է պատժամիջոցների չեղարկում, նա ցանկանում է, որ իրեն ճանաչեն որպես նախագահ»,- ասել է Լիյմետսը։

Եթե ​​Եվրամիությունը կատարի նրա պայմանները, Լուկաշենկոն «վերջ կդնի միգրացիոն ճգնաժամին Եվրամիության սահմաններում»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ