Ներքին Միտք 8 ամիս առաջ - 10:24 06-02-2026

ՔՊ-ն նորից տգիտություն է ցուցադրում. Ալեքսանյանը ներողություն կխնդրի՞

Քաղաքական տգիտությունը ազգային աղետների հիմնական պատճառն է։ Այս հաշվի առնող քաղաքական գործիչները մի բան ասելուց առաջ մի քանի անգամ ստուգում են ասվածի ճշգրտությունն ու հետո նոր բարձրաձայնում։ ՔՊ-ում այս նորմը չեն հարգում։ ՔՊ-ական բարձրաստիճան գործիչները և անձամբ Նիկոլ Փաշինյանը բազմիցս են խոստովանել, որ իրենց թերկրթությունը, տգիտությունը, մակերեսային, սխալ պատկերացումները ազգային, աղետալի սխալների պատճառ են դարձել։ Հետո նրանք կարդացել են ինչ-որ տեղ, մտածել են մի քիչ ավելի, լսել են իրենցից փորձառուներին ու հասկացել։ Թվում էր, թե այսքան աղետալի սխալներից հետո ՔՊ-ականները պատասխատվությամբ կվերաբերվեն քաղաքական գործչի կոչմանը։ Բայց պարզվում է, որ ոչինչ էլ չի փոխվել, ՔՊ-ականները շարունակում են սխալ բաներ խոսել։

Փետրվարի 5-ին ՔՊ վարչության անդամ Վահագն Ալեքսանյանը քննադատել է Վեհափառին։

«Գևորգ Սրբազանը պատմում է, որ Կտրիճ Ներսիսյանը Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի անունը իր հրամանով դարձրել է «Հայ Առաքելական ՈՒՂՂԱՓԱՌ Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Թեմ»։
Ի՞նչ է սա, եթե ոչ մեր Եկեղեցին ձուլելու փորձ։
Ի՞նչ է սա, եթե ոչ մեր ինքնության դեմ արշավ։
Ի՞նչ է սա, եթե ոչ ինքնիրավչություն։
Դու ո՞վ ես, որ հազարամյա Եկեղեցու անունը փոխես։ Դու ո՞վ ես։
Այս չեկիստները մեր Եկեղեցու ու մեր ինքնության թշնամին են։ Սատարում ես Կտրիճին, ուրեմն սատարում ես մեր Եկեղեցու ձուլումը»,- գրել է ՔՊ ղեկավար մարմնի անդամը։

Այս գրառումը բուռն արձագանք է ստացել հանրության շրջանում։ Հոգևորականները բազմաթիվ գրառումներ են անում այս թեմայով։ Ստորև՝ համառոտ ներկայացնենք, թե ինչու է մեր եկեղեցին ուղղափառ։

Հայ առաքելական եկեղեցին ուղղափառ է հավատքով, բայց չի պատկանում Բյուզանդական (Արևելյան) ուղղափառ եկեղեցիներին։

«Ուղղափառ» նշանակում է՝ ճիշտ հավատ ունեցող (orthodoxos՝ հին հունարենից)։

Այս իմաստով Հայ առաքելական եկեղեցին ամբողջությամբ ուղղափառ է, պահպանում է հին, առաքելական հավատքը, չի ընդունել նոր դավանական փոփոխություններ։

Ինչու ՀԱԵ-ն Բյուզանդական ուղղափառ չէ

Քրիստոնեության պատմության մեջ եղել են Տիեզերական ժողովներ։
451 թ․ Քաղկեդոնի ժողովը ամենակարևոր հանգույցն է։

Այդ ժողովում ընդունվեց, որ Քրիստոսը ունի երկու բնույթ՝ մարդկային և աստվածային՝ առանձին-առանձին:

Հայ առաքելական եկեղեցին այդ ձևակերպումը չընդունեց, որովհետև Հայաստանը մասնակցություն չունեցավ ժողովին (պատերազմ՝ Ավարայր) հավատարիմ մնաց ավելի հին ընկալմանը

Հայ եկեղեցին հավատում է, որ Քրիստոսը ունի միացյալ աստվածամարդկային բնույթ (ոչ խառնված, ոչ բաժանված): Սա կոչվում է միաբնությունություն (միաֆիզիտություն) և չպետք է շփոթել մոնոֆիզիտության հետ, որն աղանդ է։

Ուր է «դասակարգվում» Հայ եկեղեցին

Հայ առաքելական եկեղեցին պատկանում է՝ Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքին, որտեղ են նաև՝ Կոպտական եկեղեցին, Ասորական եկեղեցին, Եթովպական եկեղեցին։ Բոլորը՝ առաքելական հին ուղղափառ հավատքով են, բայց ոչ բյուզանդական։

Պարզ ասած՝ Հայ առաքելական եկեղեցին ուղղափառ է իր էությամբ և հավատքով, բայց ունի ինքնուրույն դավանական ուղի, որը գալիս է հենց առաջին դարերից։ Եվ եթե ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը խիզախություն ունենա, ապա հրապարակավ ներողություն կխնդրի ժողովրդից, եկեղեցուց, ՔՊ-ին հավատարմություն հայտնած հոգևորականներից իր սխալ գրառման, հանրությանը թյուրիմացության մեջ գցելու համար։ Գուցե նաև նորաձև կրթվելու ջատագովը եկեղեցու մասին դասընթաց կկազմակերպի ՔՊ-ի համար, կկարդա Օրմանյանի «Ազգապատումը»։ Գուցե կրթվելուց հետո ՔՊ-ականներն այսպիսի խայտառակ սխալ բաներ էլ չխոսեն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը