Ըստ էության 6 ամիս առաջ - 21:30 03-02-2026

Ըստ էության. Volvo-ում նստած պարեկը 500.000 դրամ է ստանում, դիրքում կանգնած զինվորը՝ 180.000

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Անհատ վարորդների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Պողոս Օղլուկյանին։

Նրա հետ խոսել ենք մարտի 1-ից ԴԱՀԿ ունեցող վարորդների վճարային հաշիվների վրա արգելք դնելու օրենքի նոր փոփոխության, դրա հետևանքների, նոր փոփոխությամբ առաջացած խնդիրների, սոցիալական հետևանքների, այդ օրենքի չեղարկման կարևորության, Հայաստանից Yandex-ի հեռացման անհրաժեշտության, փակ ավտոշուկայի ստեղծման առաջարկի, քաղաքապետարանի արձագանքի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Օղլուկյանի գնահատմամբ` ներկայումս պարեկներն անգամ չեն տիրապետում իրենց աշխատանքին, սակայն վարձատրվում են ավելի, քան դիրքերում կանգնած զինվորականը։

«Volvo-ում նստած պարեկը 500.000 դրամ է ստանում, դիրքում կանգնած զինվորը՝ 180.000»,- ասաց նա։

Ըստ Օղլուկյանի` Հայաստանում օրենքներ են ընդունում անտեղյակ մարդիկ։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված