Ըստ էության 7 ամիս առաջ - 19:00 28-01-2026

Ըստ էության. Սպային խաղաղության լոզունգը հրամցնելով` թուլացնում են բանակը, զենքն էլ փոխարինում գդալով

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանին։

Նրա հետ խոսել ենք բանակի օրվա, դրա խորհրդի, բանակում առկա խնդիրների, Արցախի կորստի, բանակի ամենաուժեղ և ամենախոցելի կողմերի, պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման, բանակի բարեփոխման գործում ազատամարտիկների դերի, բանակում առկա համակարգային խնդիրների, բանակի ոգու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Նրա խոսքով` առանց բանակ չկա պետություն ու անկախություն։

«Մեր ժողովուրդը բանակ ու զինվոր սիրում է. այս իշխանության նպատակը բանակ չունենալն է։ Սպային խաղաղություն լոզունգը հրամցնելով թուլացնում են բանակը։ Սպան պիտի զենքը փոխարինի գդալով կամ պատառաքաղով»,- ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, որ հունվարը 27-ը հռչակվել է զոհվածների հիշատակի օր, Մկրտչյանը շեշտեց, որ իր կարծիքով` ավելի ճիշտ կլիներ նոյեմբերի 9-ը լիներ զոհվածների հիշատակի օր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված