Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 13:01 28-01-2026

Բանակի թվակազմը կրճատելով՝ թուլացնում են զինված ուժերը․ Ավետիք Հարությունյան

Պահեստազորի սպա, 44-օրյա պատերազմի մասնակից Ավետիք Հարությունյանն այսօր՝ Բանակի օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը կարողացել է պահել պետականությունը միայն բանակի, զինված ուժերի շնորհիվ։

«Այսօրվա գործող զինծառայողներին, պահեստազորին, շարքայինից մինչև գեներալ, բոլորին պետք է շնորհակալություն հայտնել և շնորհավորել տոնական օրվա կապակցությամբ»,- ասաց նա, ցավոք սրտի նկատելով, որ մանր, բայց տեսանելի քայլերով զինված ուժերի դերը գնալով պակասեցվում է, և դա վատ հետևանքների կարող է բերել։

«Փաստացի մեր զինված ուժերի թվակազմը պակասեցվել է, այնինչ՝ այսօր պետք է ավելացվեր, հնարավորության դեպքում պետք է կրկնապատկվեր։ Բայց այս քայլով նրանք ուղղակի թուլացնում են զինված ուժերը»,- ասաց նա նկատելով, որ տոնի կապակցությամբ պետական միջոցառում չի պլանավորված։

Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ