Օրակարգ 8 ամիս առաջ - 20:00 26-01-2026

Օրակարգ. Հայաստանի տարածքով գրեթե ամեն օր ռազմական տեխնիկա է տեղափոխվում Ադրբեջան. Դավիթ Կարապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Դավիթ Կարապետյանի հետ զրուցել ենք Արցախից վերջին հայերի հեռանալու շարժառիթների, հայ պատանդներին սիրիացի վարձկան-ահաբեկիչների հետ փոխանակելու նպատակահարմարության, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան սպասվող այցերի, երկու երկրների հետ ԱՄՆ-ի համագործակցության անկյունաքարային տարբերությունների, խորհրդարանական ընտրություններին ճիշտ նախապատրաստվելու և անցյալի սխալներից խուսափելու անհրաժեշտության, ընտրական գործընթացի վրա արտաքին միջամտությունների ազդեցության, Հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակվող արշավի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Դավիթ Կարապետյանը նկատում է, որ Հայաստանի տարածքով գրեթե ամեն օր ռազմական տեխնիկա է տեղափոխվում Ադրբեջան։

«Տեսեք Ալիևն ինչ է ասում. Ալիևն ասում է՝ մենք ուշի ուշով հետևում ենք, թե Հայաստանն ինչպես է զինվում և թույլ չենք տալու, բոլոր գործիքակազմը օգտագործելու ենք՝ չզինելու, սեփական արտադրություն և ներմուծումներ (թույլ չտալու-խմբ.), բայց Հայաստանի օդային տարածքով ամենօրյա՝գրեթե ամենօրյա ռեժիմով, ռազմական օդանավեր են անցնում՝ բարձված ռազմական տեխնիկայով և սպառազինությամբ: Ընդ որում մենք տիրապետում ենք այդ ինֆորմացիային, դա այնպես չի, որ գաղտնի ինֆորմացիա է։ Ստացվում է՝ նրանց զինում են, նրանք զինվում են, բայց Հայաստանի մասով արիուտեսեք լավագույն դեպքում անվտանգային ինչ-որ սեգմենտը ապահովեն և այլն»,- ասաց նա։

Քաղաքական վերլուծաբանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանն իր վերարտադրման հարցում արդեն ԱՄՆ-ից և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանից մեծ OK է ստացել, ուստի այս իրավիճակում իրական ընդդիմադիրները պետք է գերլարեն իրենց ուժերը։

Մանրամասները՝ տեսանյութում.
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ