Սպորտ 9 ամիս առաջ - 19:30 24-01-2026

ՍպորտZone. Սպորտը երեխաներին փողոցային բարքերից հետ է պահում. Հովհաննես Հակոբյան

Oragir.News-ի «ՍպորտZone» հաղորդաշարի հյուրը կարատեի աշխարհի գավաթի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն Հովհաննես Հակոբյանն է ով, միևնույն ժամանակ նաև մարզիչ է։

Հաղորդման ընթացքում խոսել ենք Հովհաննեսի անցած սպորտային ուղու, հաղթանակների, ապագա ծրագրերի և սպասվող նոր հաջողությունների մասին։ Քննարկել ենք նաև Հայաստանում կարատեի առկա խնդիրները, դրա զարգացման հեռանկարները և հայկական կարատեի ներկայությունը միջազգային ասպարեզում։

Անդրադարձել ենք սպորտի դերին ընդհանրապես՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կարատեն՝ ոչ միայն որպես մարզաձև, այլ նաև որպես կյանքի դպրոց, ինչ արժեքներ է այն փոխանցում և ինչ է սովորեցնում մարդուն։

Առանձին ուշադրություն է դարձվել բանակում ծառայելուն՝ խոսելով այն մասին, թե որքանով է սպորտը օգնում ծառայության ընթացքում, և ինչ կարևոր նշանակություն ունի զինվորական ծառայությունը։

Որպես մարզիչ՝ Հովհաննես Հակոբյանը ներկայացրել է իր տեսլականը, թե երեխաների համար սպորտով զբաղվելն ինչ կարևորություն ունի, խոսել է նաև, թե ինչպես է կարատեն ազդում երեխայի բնավորության, ինքնակարգապահության, կամքի և արժեքային համակարգի ձևավորման վրա, և ինչ սկզբունքներ է ինքը փորձում փոխանցել սաներին կարատեի միջոցով։

Հաղորդումը հագեցած է փորձով, մոտիվացիայով և կարևոր ուղերձներով՝ թե՛ սպորտով զբաղվողների, թե՛ ծնողների և ընդհանրապես ակտիվ կյանքով հետաքրքրվողների համար։

Մանրամասները տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ