Երևան +10°
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 22:00 15-11-2022

Ես ավելի լավ եմ ֆուտբոլ խաղում, քան Հայաստանի հավաքականը․ հայրենական սպորտը՝ պոպուլիզմի զոհ

Հայաստանի Հանրապետությունը սպորտային երկիր չէ։ Երբ խոշորացույցի տակ ենք առնում հայրենական սպորտը, միանգամից հասկանում ենք, որ թերությունները շատ-շատ են։

Կան ֆեդերացիաներ, որոնք իրենց աշխատանքը փայլուն են կատարում, խոսքը բասկետբոլի, ըմբշամարտի, մարմնամարզության մասին է։

ԿԳՄՍՆ-ի Ս-ն էլ ջանում է ուժերի առավելագույնի չափով օգնել ֆեդերացիաներին մի շարք առանցքային՝ ֆինանսական խնդիրներ, մարզագույքի, դահլիճների աջակցություն և այլն, հարցերում, բայց չի ընդգրկում մի շարք կետեր, որոնց թվում է օրինակ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Մեծ աշխատանք է կատարում ՀԱՕԿ-ը։ Հայաստանում հենակետային մարզաձևերը կայունությունը պահպանում են հենց այդ կառույցում մեծ փորձ կուտակած աշխատակիցների շնորհիվ։

ՀՀ-ում «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց առաջ իրավիճակը բարվոք էր․ բուքմեյքերական ընկերությունները օգնում էին ոչ միայն ակումբներին, այլ նաև ֆեդերացիաներին՝ կազմակերպել իրենց առաջնությունները, մարզիկներին հնարավորություններ տալ մեկնել միջազգային մրցումների։

Պետությունն, առաջին դեմքի մակարդակով, պարզապես գաղափար չունի սպորտային ռազմավարությունից։ Երբ երկրի վարչապետը հայտարարում, ապա պնդում է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մինչև 2050 թվականը դառնալու է Աշխարհի առաջնության մրցանակակիր, ապա ամեն ինչ աղետալի է․․․ Հայաստանի հավաքականը մինչև 2050-2070 թվականը միայն հրաշքով կարող է հայտնվել Մունդիալի կամ Եվրոյի եզրափակիչ փուլում, իսկ մրցանակակիր դառնալու մասին ընդհանրապես պետք չէ մտածել։ Փաշինյանի ֆուտբոլային հիշողությունը բավականին կարճ է․ նույն ինքը 2018 թվականին հայտարարել էր, որ ինքը ավելի լավ է ֆուտբոլ խաղում, քան Հայաստանի հավաքականը․ «Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան Ռուբեն Հայրապետյանի ստեղծած հավաքականը», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Նույն 2018-ից հետո ՀՖՖ-ն ղեկավարում էր ԱԱԾ-ի նախկին պետ Արթուր Վանեցյանը, իսկ կարճ ժամանակ անց նրա ընկերները՝ Մելիքբեկյան և Նիկողոսյան Արմենները։ Վերջինների օրոք Հայաստանի հավաքականն իսկապես դարձավ այն թիմը, որի կազմում կարող է ընդգրկվել անգամ Նիկոլ Փաշինյանը։ Հենց նրանց ղեկավարությամբ Հայաստանի ազգային թիմը կրեց 30-ամյա պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 0։9 հաշվով ջախջախվելով Նորվեգիայի ընտրանու կողմից։

Պետական այրերը սպորտային հաջողություններին արձագանքում են շարքային մարզասերի նման։ Նույն վարչապետն, ընդհանրապես, երբեմն բավարարվում է ստատուսներ գրելով և ցնծության ֆոնին փորձում լայքեր հավաքել։

2018-ին Փաշինյանը մի քանի անգամ մարզադաշտ հաճախեց՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հանդիպումները դիտելու, սակայն նա այդ խաղերին էր, որպեսզի լսի տրիբունաներում հավաքվածների «Նիկոլ, վարչապետ» վանկարկումները․․․ այնուհետև համատարած անհետևողականության, ընդհուպ Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների սրման ֆոնին մենք կորցրինք հայկական ֆուտբոլի պատմության ամենակարևոր անձին, ով այժմ տոն է տալիս եվրոպական ֆուտբոլում, սակայն ազգային թիմի անդամ չէ։

Կառավարության ծրագրերում մի քանի տող է ուղղակի սպորտային մասը ապահովելու համար։ Փաշինյանն էլ մարզական իրադարձություններին հետևում է երկրպագուի աչքով․ օրինակ՝ նա մեկ տող գրեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանի չեմպիոնության մասին, նախկինում շատ կարճ գրառում էր կատարել ըմբիշների մասին․․․ բայց նույն Փաշինյանը «խառն էր», երբ բասկետբոլի Հայաստանի հավաքականը հիանալի հաջողության հասավ՝ նվաճելով Եվրոպայի փոքր երկրների չեմպիոնի կոչումը։

Ներկայիս իշխանության օրոք հայկական սպորտը սկսվում և ավարտվում է պոպուլիզմով։ Իհարկե, սպորտը երկրի հայելին է, իսկ այդ հայելու մեջ ընդամենը փողկապ ուղղող պարոնները գաղափար չունեն սպորտային քաղաքականությունից․․․

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի