Սպորտ 8 ամիս առաջ - 10:40 24-01-2026

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Պիզա»-ին. Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ

«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով վստահ խաղ ցուցադրեց ամբողջ հանդիպման ընթացքում և մասնակցեց թիմի գոլային տոնին։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Հանդիպման սկիզբը անակնկալ էր միլանյան ակումբի համար․ հյուրերը Ստեֆանո Մորեոյի դուբլի (11-րդ և 23-րդ րոպեներ) շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան 2:0 հաշվով։ Սակայն «ներաձուրիները» դրսևորեցին կամային բարձր որակներ և դեռ առաջին խաղակեսում ոչ միայն կրճատեցին, այլև հաշվի մեջ առաջ անցան։ 39-ից 43-րդ րոպեների ընթացքում աչքի ընկան Պյոտր Զելինսկին (11մ), Լաուտարո Մարտինեսը և Ֆրանչեսկո Էսպոզիտոն։
Երկրորդ խաղակեսում «ներաձուրիները» շարունակեցին ճնշումը։ Ֆեդերիկո Դիմարկոն և Անժ-Յոան Բոնին հաշիվը դարձրին 5:2։

Հանդիպման վերջակետը դրեց Հենրիխ Մխիթարյանը։ Ավելացված ժամանակում հայ կիսապաշտպանը գրավեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 6:2:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 52 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Պիզան» 14 միավորով եզրափակում է աղյուսակը (20-րդ տեղ)։
Փետրվարի 1-ին միլանյան ակումբը կմրցի «Կրեմոնեզեի» հետ, իսկ «Պիզան» մեկ օր շուտ կհանդիպի «Սասուոլոյին»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը