Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 10:19 01-02-2021

ՌՈՄԱՆ ՀԱՂԹԵՑ ՎԵՐՈՆԱՅԻՆ. ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ

Ա Սերիայի 20-րդ տուրում երեկ հանդիպել են Ռոման և Վերոնան։ Խաղն ավարտվել է Ռոմայի հաղթանակով։

Մխիթարյանի ակումբը կարողացել է 3 գոլ խփել։ Վերոնային հաջողվեց կրճատել խաղի հաշիվը հանդիպման երկրորդ խաղակեսի միջնամասում։ Գոլը խփեց փոխարինման դուրս եկած Էբրիմա Կոլեյը։

Ռոմայի կազմում գոլերի հեղինակ են դարձել Ջանլուկա Մանչինին, Հենրիխ Մխիթարյանը և Բորխա Մայորալը։

Ի դեպ, Հենրիխի այս գոլը Ա Սերիայի ընթացիկ առաջնության 9-րդ գնդակն էր։