Ուղիղ եթեր
Արտաքին 9 ամիս առաջ - 18:15 22-01-2026

Հրապարակվել է Թրամփի գլխավորած Խաղաղության խորհրդի կանոնադրության ամբողջական տեքստը

Հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած միջազգային մարմնի՝ Խաղաղության խորհրդի կանոնադրության ամբողջական տեքստը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Կանոնադրությունը կցվել է տասնյակ համաշխարհային առաջնորդներին ուղարկված հրավերներին, որոնց առաջարկվել էր միանալ պատերազմից հետո Գազայի կառավարումը վերահսկող Խաղաղության խորհրդին, որը նախագահելու է Թրամփը։

Կանոնադրության մեջ Գազան մասնավորապես չի հիշատակվում, ինչը հաստատում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Խաղաղության խորհուրդն օգնի նաև աշխարհի այլ հակամարտությունների լուծմանը։

Կանոնադրության մեջ նշվում է, որ երկարատև խաղաղությունը պահանջում է պրագմատիկ դատողություն, ողջամիտ լուծումներ և քաջություն՝ հեռանալու այնպիսի մոտեցումներից և կառույցներից, որոնք չափազանց հաճախ են ձախողվել։

Նշվում է, որ միայն կայուն, արդյունքների վրա կենտրոնացած գործընկերությունը կարող է ապահովել խաղաղություն այն վայրերում, որտեղ այն չափազանց երկար ժամանակ անհասանելի է եղել։

«Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է խթանել կայունությունը, վերականգնել հուսալի և օրինական կառավարումը և ապահովել երկարատև խաղաղություն հակամարտությունից տուժած կամ սպառնալիքի տակ գտնվող տարածքներում», – ասված է կանոնադրության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ Խաղաղության խորհրդում անդամակցությունը սահմանափակվում է խորհրդի նախագահի կողմից մասնակցելու հրավիրված պետություններով և սկսվում է այն պահից, երբ պետությունը տալիս է իր համաձայնությունը հետևել այս կանոնադրությանը։

«Յուրաքանչյուր անդամ պետություն կծառայի ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով՝ սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո, որը կարող է երկարաձգվել Նախագահի կողմից: Երեք տարվա անդամակցության ժամկետը չի տարածվում այն ​​անդամ պետությունների վրա, որոնք Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա ընթացքում Խաղաղության խորհրդին կհատկացնեն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար կանխիկ միջոցներ»,- ասվում է կանոնադրության մեջ:

Համաձայն կանոնադրության՝ ցանկացած անդամ պետություն կարող է անմիջապես դուրս գալ Խաղաղության խորհրդից՝ նախագահին գրավոր ծանուցում տրամադրելով։

Նաև նշվում է, որ Խաղաղության խորհուրդը քվեարկում է իր օրակարգում ընդգրկված բոլոր առաջարկների, այդ թվում՝ տարեկան բյուջեների, դուստր կազմակերպությունների ստեղծման, ավագ գործադիր պաշտոնյաների նշանակման և հիմնական քաղաքականության որոշումների շուրջ, ինչպիսիք են միջազգային համաձայնագրերի հաստատումը և խաղաղության կառուցման նոր նախաձեռնությունների իրականացումը։

Նախագահը միշտ պետք է նշանակի նախագահի պաշտոնի իրավահաջորդ։ Խաղաղության խորհուրդը կունենա իր Գործադիր խորհուրդը, որն ընտրվում է նախագահի կողմից և կազմված է համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդներից։

Ամբողջական փաստաթղթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին