Ներքին 9 ամիս առաջ - 18:13 22-01-2026

Արտակարգ իրավիճակ՝ Ապարան-Նիգավան ճանապարհին. վարորդները չեն կարողանում երթևեկել

Այսօր՝ հունվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ապարան քաղաքի վերջնամասից մինչև Նիգավան տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը, որն անցնում է Ապարան քաղաքի միջով, պետք է մաքրվի ոչ թե Ապարանի քաղաքապետարանի կողմից, այլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ նշված ճանապարհը սպասարկող ճանշինի կողմից։

Ձյունը մաքրվել է, սակայն ցանկալի է, որպեսզի կատարվի աղ ու ավազի խառնուրդով լրացուցիչ մշակում, մինչդեռ այն չի կատարվել, իսկ որոշ բեռնատարների «վայ» վարորդներ էլ այնպիսի դիրք են ընդունել ճանապարհին, որ առաջացել է խցանում։ Մոտ 20 րոպե է՝ պարեկ չկա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է