Ներքին Միտք 9 ամիս առաջ - 22:51 21-01-2026

Եթե տնտեսությունն աճում է, բայց աղքատությունը մնում է բարձր՝ ո՞ւմ համար է այդ աճը

«Սեյֆ Ինվեսթ» ընկերության տնօրեն Սերգեյ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այսօրվա ելույթում կրկին խոսվեց տնտեսական աճի ու հարկային եկամուտների ավելացման մասին։

Բայց կա մի պարզ հարց․
իսկ քաղաքացին ի՞նչ է զգում։

Տնտեսական աճը արժեք ունի միայն այն դեպքում, երբ
→ աճում են իրական եկամուտները
→ զարգանում է փոքր ու միջին բիզնեսը
→ նվազում է հարկային ճնշումը, ոչ թե ընդլայնվում

Իսկ իրականությունը հետևյալն է․
պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում
աղքատության մակարդակը շարունակում է մնալ շուրջ 21–22%,
այսինքն՝ ամեն 5-րդ քաղաքացին ապրում է աղքատության շեմից ցածր,
Այս պայմաններում հարկային եկամուտների աճը հաջողություն չէ, եթե այն ձեռք է բերվում նոր պարտադիր վճարների ու լրացուցիչ բեռի հաշվին և նույն հարկատուների մոտ։

«Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը» դրա վառ օրինակն է․ սոցիալական անուն, բայց իրականում՝ նոր ֆինանսական պարտավորություն քաղաքացիների համար՝ առանց հստակ որակական երաշխիքների։

Տնտեսական քաղաքականությունը պետք է չափվի ոչ թե միայն բյուջեի թվերով, այլ հիմնականում մարդկանց կյանքի որակով։

Համեմատության համար․ մի շարք տարածաշրջանային երկրներում աղքատության մակարդակը գտնվում է մոտ 5–12% միջակայքում և տարեցտարի էապես կրճատվում։

Եթե տնտեսությունն աճում է, բայց աղքատությունը մնում է բարձր՝ ու՞մ համար է այդ աճը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ