Ուղիղ եթեր
Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 21-01-2026

Օրակարգ. Պատանդներին վարձկանների հետ փոխանակելը հանցագործություն էր․ Լարիսա Ալավերդյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Լարիսա Ալավերդյանի հետ զրուցել ենք Ադրբեջանից վերադարձած 4 պատանդների, նրանց փոխարեն սիրիացի 2 վարձկան-ահաբեկիչներին հանձնելու նպատակահարմարության, առաջիկայում նոր պատանդներ վերադարձնելու հավանականության, Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավը չդադարեցնելու պատճառների, պաշտոնյաների կողմից շարունակաբար սուտ խուսելու և դրա համար պատասխանատվության չենթարկվելու միտումների, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի վերջին սկանդալային հայտարարության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Լարիսա Ալավերդյանը շեշտում է՝ պատանդներին վարձկանների հետ փոխանակելը հանցագործություն էր։ «Եթե դատական գործընթաց է, ցանկացած դատականից հետո, բացի, կրկնում եմ՝ միջազգային այդ ահաբեկիչներից, մնացածներին կարելի է տեղափոխել դատապարտելուց հետո, երբ որ արդեն ուժի մեջ է մտել դատարանի այդ վճիռը։ Դրանից հետո պետությունը, որի քաղաքացիներ են հանդիսանում այդ մարդիկ, նրանք կարող են պահանջել, և ունենք մենք ԱՊՀ երկրների շրջանակներում հատուկ այդպիսի պայմանագիր կա, այնպես որ՝ այդպես չէ, որ միայն միջազգային, այլ ավելի նեղ շրջանակներում: Եվ արդեն եթե մենք անդրադառնանք, թե ինչ է տեղի ունեցել իրականում՝ այդ փոխանակում խոսքը, որն էլի հանցագործություն է միջազգային իրավունքով, որովհետև պիտի վերադարձվեին այդ բոլոր մեր գերիները, այն ընդամենը երկու գերի ունենք, մնացածը պատանդ են՝ քաղաքական առիթներով, այդ երկու գերիներին պարտավոր էին վերադարձնել 10-ը նոյեմբերի 20 թվականից հետո։ Էլի ընդգծեմ՝ դա կոպիտ ոտնահարում է՝ միջազգային հումանիտար իրավունքի»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, հնարավոր է նաև գումարով վերադարձնել։

«Ինչպես որ ժողովուրդն ասում է, փողին մունաթ, և այս ժամանակ է, որ ես ասում եմ, որ փողին մունաթ նշանակում է, որ և այդ հնարավորությունները կան։ Մինչև անգամ մենք ունենք դեպք, երբ որ Արա Աբրահամյանն ուղղակի գնացել է Աֆրիկա՝ աֆրիկական պետություններից մեկը, որտեղ չորս մեր օդաչուները պատանդության մեջ են հայտնվել և պարզապես գնել է այդ մարդկանց։ Գնացել, ասել է՝ ինչքան է, որովհետև իրենց վերցրել են գումարի համար։ Հիմա այդպես չի, որ Իլհամ Ալիևը, ինչպես ասում են, գումարային հաշիվներում այդքան անտարբեր է: Ո՛չ, անձը, որը աշխատում է գումարով, ինքը այո՛, շատ զգայուն է գումարների հանդեպ: Այնպես որ դա ամենակոպիտ ու գռեհիկ ձևը կա ու կա»,- նկատեց նա։

Ալավերդյանի խոսքով՝ մինչև ընտրությունները Ադրբեջանն էլի պատանդների կվերադարձնի։

Մանրամասները՝ հարցազրույցում.
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին