Արտաքին 7 ամիս առաջ - 10:09 21-01-2026

Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին

Ես նրանց զգուշացրել էի. եթե ինչ-որ բան պատահի, ամբողջ երկիրը հօդս կցնդի։ Ես շատ հստակ հրահանգներ ունեմ. եթե ինչ-որ բան պատահի, նրանք կջնջվեն երկրի երեսից», - ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով NewsNation-ի հաղորդավարի պնդումը, որ Իրանը սպառնում է Թրամփին։

Նա նաև մեղադրել է Ջո Բայդենին, Թեհրանի նկատմամբ բավականաչափ կոշտ դիրքորոշում չընդունելու մեջ։

«Մենք միշտ մտածել ենք՝ ինչո՞ւ Բայդենը ոչինչ չի ասում։ Եթե ես այն ժամանակ Սպիտակ տանը լինեի և նրանք սպառնային ցանկացած մեկին՝ նույնիսկ նախագահին, պարզապես ցանկացած մեկին՝ ինչպես ինձ, ես անպայման շատ ուժեղ հարված կհասցնեի նրանց»,- հայտնել է Թրամփը։

Անցյալ շաբաթ Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Թրամփին անմոռանալի դաս տալ, եթե նա որոշի հարձակվել Իսլամական Հանրապետության վրա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում