Ներքին 1 տարի առաջ - 14:46 22-03-2025

Եթե անձրևներն ինտենսիվ շարունակվեն, կվնասեն ծիրանենու բերքը․ գյուղատնտես 

Ծիրանենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 24-27-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 24-27-ն ընկած ժամանակահատվածում, որը մոտ է բազմամյա միջին ժամկետին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սա կարևոր լուր է ծիրանի բերքի սպասելիքների տեսանկյունից։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ։

Մնացականյանի խոսքով՝ «Ոչ ոք չի կարող ասել, թե այս տարվա բերքը ինչպիսին կլինի։ Այդ ամենը պայմանավորված է եղանակային պայմաններով։ Իրականում, որտեղ բերքը ծաղկած չէ, անձրևն այդքան չի խանգարի։ Ամեն բան կախված է ցրտահարությունից, եթե գիշերը -2 կամ -3 ցուրտ լինի, ռիսկ կա, որ կարող է բերքը վնասի։ Նաև, եթե անձրևներն ինտենսիվ շարունակվեցին՝ արդեն խնդիր է, բերք չի լինի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով