Ըստ էության 6 ամիս առաջ - 21:30 19-01-2026

Ըստ էության․ Փաշինյանը մեր պետությունը դարձրել է միջանցքի կարպետ, որով անցնում են թուրքերը

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին։

Նրա հետ խոսել ենք եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի դուրս գալու, ձերբակալված Սրբազանների, Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու Վեհափառի որոշումը դատարանի կողմից չեղյալ համարելու, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար գյումրեցիների փողոց դուրս չգալու, Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության, Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության, դրանով Թուրքիային զսպելու, Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանի կողմից իշխանության բերելու, երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների միջև լարվածության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Նրա խոսքով՝ Հայաստանում կա հիբրիդային պատերազմ, բայց այդ հիբրիդային պատերազմը ոչ թե Փաշինյանի կամ Հայաստանի դեմ է ուղղված, այլ ուղղված է Հայաստանի կառավարիչների կողմից Հայաստանի բնակչության դեմ:

«Նիկոլ Փաշինյանը ունի երկու նպատակ կամ ավելի շուտ իր նպատակի մինիմում և մաքսիմում սանդղակներ և իր մաքսիմումով նախատեսվում է Վեհափառին հեռացնել և առհասարակ եկեղեցին դարձնել կառավարության կցորդ, մինիմումով՝ գոնե կարողանան նոր աղանդ ձևավորել: Հիմա ինչպես իրենք կկոչեն այդ աղանդը, ես չգիտեմ: Մենք եկեք պայմանականորեն կոչենք որպես Նիկոլի վկաներ»,- ասաց նա։

Պողոսյանի խոսքով՝ ցանկացած հայ քնից արթնանալիս պետք է մտածի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին։

«Մինչև սուրճի բաժակը վերցնելը, մինչև իր օրվա հացի փողը աշխատելը պլանավորելը ինքը պետք է մտածի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին։ Ի՞նչ է նշանակում մենք ապրում ենք խաղաղ, երբ թշնամին մեր փոխարեն որոշումներ է կայացնում, օրինակ գերիների փոխանակման այս վերջին գործողությունը, պարզ դարձավ, որ ինքը բացարձակապես այդ թեմայից տեղյակ չի էլ եղել, ուղղակի Սիրիային չգիտեմ գոհացնելու կամ Սիրիայից նոր ահաբեկիչներ գնելու համար որոշել էին Հայաստանից երկու ահաբեկիչին տանել, հետո հիշեցին, ասեցին՝ լավ դե այդ եթիմը գնալու է ընտրությունների, լրիվ չվարկաբեկենք, արեք տեսնենք մեջներից ընտրենք, մի չորս հոգու հետ տանք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը