Սպորտ 9 ամիս առաջ - 22:43 18-01-2026

Պորտուգալացի մասնագետը գլխավորել է Երևանի «Արարատը»

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է պորտուգալացի Ռիկարդո Դիոնիսիոն։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

43-ամյա մասնագետը նախկինում գլխավոր մարզչի պաշտոն է զբաղեցրել շվեյցարական «Լոզան Ուշի», «Սիոն» և «Նիոն» ակումբներում։ Բացի այդ, նա աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական բրազիլական «Բոտաֆոգո» և «Բահիա», մեքսիկական «Լեոն», ինչպես նաև էկվադորական «Ինդեպենդյենտե» ակումբներում։Իր մարզչական կարիերայի սկզբնական փուլում Ռիկարդո Դիոնիսիոն հանդես է եկել որպես ֆիզպատրաստության մարզիչ պորտուգալական առաջատար ակումբներում՝ «Բրագա», «Սպորտինգ» և «Պորտու»։

Ռիկարդո Դիոնիսիոյի մարզչական շտաբում ընդգրկված են էկվադորցի Մարկո Դուրան Մոնտենեգրոն, Գևորգ Պողոսյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Էրիկ Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների