Սպորտ 9 ամիս առաջ - 09:37 18-01-2026

Մենք կատարելագործվելու տեղ ունենք․ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում հայտարարել է, որ ակումբի ֆուտբոլիստները պատրաստ են առավելագույնը ներդնել ուսումնամարզական հավաքների ընթացքում, որպեսզի մրցաշրջանի վերսկսումից հետո դրսևորեն իրենց լավագույն որակները։

Նշենք, որ «Կրասնոդարը» 40 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Թիմի առաջին ուսումնամարզական հավաքն անցկացվում է հունվարի 14-ից 28-ը Դուբայում (ԱՄԷ)։

«Տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել ավելի շատ փորձ ու վստահություն, թիմում տիրում է հիանալի մթնոլորտ։ Կարծում եմ՝ ամեն ինչ դրա հետ է կապված։ Աշխատելու ենք այն ուղղությամբ, ինչը մեզ մոտ լավ էր ստացվում մրցաշրջանի սկզբում՝ հասցնելով այն կատարելության։

Թիմը կարոտել է աշխատանքն ու խաղերը, այդ իսկ պատճառով ջանք չենք խնայի, որպեսզի մեզ լավագույն կողմից դրսևորենք»,- ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ի «Все на Матч!» հաղորդման եթերում։

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների