Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 13:40 16-01-2026

Այսօր խոսքի ազատությունը դարձել է լկտիություն. լրատվական դաշտի 90%-ն ընդդիմադիր է. Ալեն Սիմոնյան

Իրենց զգուշացվել է, որ դուրս գան Ազգային ժողովից, որևէ դեպք չի լինում, երբ առանց նախազգուշացնելու մարդուն դուրս են հանում: Սա ռեժիմային շենք է, գնացեք Եվրոպառլամենտ, փորձեք ներխուժել որևէ կարգից դուրս, տեսեք՝ ինչ տեղի կունենա: Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին՝ ԱԺ շենքից ՊՊԾ աշխատակիցների կողմից հեռացմանը:

«Այսօր խոսքի ազատությունը դարձել է լկտիություն, ով համացանց մուտք ունի՝ ազատ խոսքի հնարավորություն ունի: Այսինքն՝ համեմատու՞մ եք այն ժամանակներն այսօրվա հետ, երբ կային կառավարվող, լրագրողներին ծեծող, խոսքի ազատությունը սահմանափակող իշխանություն: Հիմա լրատվական դաշտի 90%-ն ընդդիմադիր է»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք՝ լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նիստին մասնակցելու համար անցագրեր էր տրամադրել «Ժողովուրդ»-ի լրագրողներին։ Անդրանիկ Քոչարյանը նրանց խնդրել է դուրս գալ դահլիճից։ ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին դուրս են հանել ԱԺ-ից:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել