Արտաքին 9 ամիս առաջ - 18:36 14-01-2026

Երուսաղեմի դատարանը մերժել է «Կովերի պարտեզի» վերաբերյալ հայցերը միավորելու պահանջը

Երուսաղեմի շրջանային դատարանը հունվարի 9-ին մերժել է «Xana Gardens Ltd» ընկերության միջնորդությունը, որով վերջինս պահանջում էր Երուսաղեմի հայ համայնքի` «Կովերի պարտեզի» սեփականության վերաբերյալ հայցը միավորել Հայոց պատրիարքարանի կողմից ներկայացված առանձին դատական գործին։

Տեղեկությունը հայտնում է «Փրկենք Հայկական թաղամասը» ( SaveTheArQ) թվիթերյան էջը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

Հայկական համայնքը դատարանի այս որոշումը կարևոր է համարում ընթացող դատական գործընթացներ համատեքստում։

«Xana Gardens Ltd» ընկերությունը պնդում էր, որ երկու գործերի միավորումը կբարձրացնի դատավարության արդյունավետությունը, քանի որ դրանք, իրենց գնահատմամբ, առնչվում են նույն կամ նման իրավական խնդիրների։ Սակայն հայկական համայնքի փաստաբանները կտրականապես դեմ են արտահայտվել այս միջնորդությանը։

Նրանք դատարանին ներկայացրել են, որ երկու գործերը հիմնված են տարբեր փաստական հանգամանքների և տարբեր իրավական հիմքերի վրա, ուստի դրանց միավորումը իրավաչափ չէ։

Բացի այդ, փաստաբանները նշել են, որ «Xana Gardens»-ը արդեն ավելի քան երկու տարի չի կարողացել ներկայացնել պաշտպանական հայտարարություն Հայոց պատրիարքարանի գործով, ինչը ևս խոսում է գործերի միավորման աննպատակահարմարության մասին։

Դատարանը ընդունել է, որ հայ համայնքի հայցը վերաբերում է Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզի» կառուցապատման շուրջ կնքված վիճահարույց համաձայնագրի իրավաչափությանը և պատրիարքարանի լիազորություններին, ինչը պահանջում է անկախ և առանձին դատական քննություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող