Ներքին 2 տարի առաջ - 14:15 10-12-2023

Ամեն հայկականը կմնա հայկական. Երուսաղեմի Հայոց պատրիարքը՝ «Կովերի պարտեզ»-ի մասին

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքի պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման (Save the Armenian Quarter) ակտիվիստներին: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցկայքի միկրոբլոգում հայտնել է շարժումը:

Ըստ հրապարակման՝ արքեպիսկոպոսը վստահեցրել է, որ «ամեն հայկականը կմնա հայկական»:

«Դեկտեմբերի 8-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարք Գերաշնորհ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անակնկալ այցելել է Save The ArQ Movement-ի անդամներին՝ ի նշան համերաշխության՝ հանուն այս բարոյապես արդար պայքարի։ Պատրիարքը մեծահոգաբար իր ժամանակը տրամադրել է հայ երիտասարդներին և սիրով պատասխանել է մտահոգ բնակիչների բազմաթիվ հարցերին։ Բոլոր անդամներն իրենց վճռական և հաստատակամ աջակցությունն են հայտնել Պատրիարքին «Կովերի պարտեզի» անօրինական գործարքը չեղարկելու համար:

Հեռանալուց առաջ նա հայտարարել է.«Ամեն հայկականը կմնա հայկական»»,- նշվում է հրապարակման մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը անձամբ է ստորագրել համաձայնագիրն այն մասին, որ «Կովերի պարտեզ» հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցվում է գործարար Դենիել Ռուբինշտեյնին հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը չէր դադարում այդ գործարքի դեմ բողոքի ցույցեր կազմակերպել Երուսաղեմում։

Նոյեմբերի 1-ին պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd» ընկերությանը տեղեկացնելով, որ չեղարկում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիսի 8-ին կնքած համաձայնագիրը։ Այդ ժամանակվանից հայ համայնքի և ընկերության ներկայացուցիչների միջև առաջացած կոնֆլիկտը չի դադարում։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը բացասաբար կանդրադառնա հայկական թաղամասի կյանքի վրա և այն խոցելի կդարձնի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող